ՀՀ Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների՝ շենքային պայմանների բարելավման նպատակով, 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում է կայացրել:
Գումարը տրամադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2022 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար:
Կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման, տանիքի նորոգման, պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ, դասասենյակների ներքին հարդարման, մարզադահլիճների բարեկարգման, սանհանգույցների նորոգման աշխատանքներ:
Շինաշխատանքները կիրականացվեն մինչև տարեվերջ։
Ցանկում ընդգրկված բոլոր դպրոցները հրատապ վերանորոգման կարիք ունեն:
Լոռու մարզպետարանին տրամադրված 99 միլիոն 806 հազար դրամի շրջանակներում շինարարական աշխատանքներ կիրականացվեն հետևյալ դպրոցներում.
«Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Գուգարքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Լոռի Բերդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 դպրոց» ՊՈԱԿ,
«Ծաթերի հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Աքորու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Դարպասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Ալավերդու Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Արևաշողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Արևածագի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ:
;