Բաղդադը հայտարարել է, որ ծրագրում է վերատեղակայել ուժերն Իրանի և Թուրքիայի հետ սահմանի երկայնքով, քանի որ հարևան երկրներն անդադար ռմբակոծում են Իրաքի Քրդստանի ինքնավար շրջանի ընդդիմադիր խմբերը:
Պենտագոնը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Թուրքիայի օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում, և իրենք կշարունակեն քննարկել Անկարայի ու նրանց տեղական գործընկերների հետ զինադադարի պայմանավորվածությունների պահպանման հարցը:
Սիրիայի աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի ավիահարվածներն ուղղված են եղել նաև Ալ Հոլ բանտին, որտեղ պահվում են «Իսլամական պետության» ավելի քան 50000 զինյալներ:
Al-Monitor պարբերականի զրուցակից քուրդ հրամանատարներից մեկն Անկարային մեղադրել է Ստամբուլում մահաբեր պայթյունին աջակցելու համար, որպեսզի այն հետագայում որպես պատրվակ օգտագործի՝ Սիրիայի քրդերի դեմ հարձակումն արդարացնելու համար: