Ղրղզստանի խորհրդարանի շենքում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան, ուրբաթ Interfax-ին հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Խորհրդարանի աշխատակիցները վերադառնում են իրենց աշխատանքին։ Հրշեջ-փրկարար ծառայությունը պարզում է դեպքի պատճառները»,- ասել է խորհրդարանի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հանրապետության ԱԻՆ-ը հայտնել էր, որ հրդեհը մարելու համար վեց մարտական հաշվարկ է ուղարկվել, քանի որ խորհրդարանի շենքը համարվում է ռազմավարական նշանակության օբյեկտ։
Հրդեհի պահին խորհրդարանի շենքում պատգամավորներ չեն եղել։ Ամբողջ պատգամավորական կորպուսը մասնակցում էր առաջին Ժողովրդական Կուրուլթայի (Ազգային ժողովի) համագումարին, որտեղ ելույթ է ունեցել նաև երկրի նախագահ Սադիր Ժապարովը։ Համագումարը տեղի է ունեցել ֆիլհարմոնիայի շենքում։