Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նրանք քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը՝ գրում է ՏԱՍՍ-ը։
«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հարցով բանակցային գործընթացի շուրջ»,- ասվում է տեղեկագրում։
Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների մակարդակով սահմանների սահմանազատման հարցին նվիրված՝ բրյուսելյան հանդիպման արդյունքներին: