Նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքվել է 11 003 439. 51 ԱՄՆ դոլար:
Հիմնադրամից հայտնում են՝ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Հեռուստամարաթոն 2022»-ի շրջանակում Հայաստանից և Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ի տեղական մարմինը հավաքել է 5 000 250 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 284 000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 000 ԱՄՆ դոլար, Կանադայի (Տորոնտո) տեղական մարմինը՝ 547 272 ԱՄՆ դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝ Կանադայի (Մոնրեալ) 204 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա՝ 100 000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա՝ 80 000 ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 52 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա՝ 25 000 ԱՄՆ դոլար, Ավստրիա՝ 6144 ԱՄՆ դոլար, Ռումինիա՝ 3833 ԱՄՆ դոլար:
«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: