Նոյեմբերի 25-ին՝ ժամը 05։40-ին, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դիլիջանի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: