Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ համատեղ միջոցառումների նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են, և դա արվում է Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությամբ:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հիշեցնենք՝ Երևանում նոյեմբերի 23-ին անցկացված ՀԱՊԿ նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել այդ փաստաթուղթը՝ ասելով, որ նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այդ տեսքով պատրաստ չէ ստորագրել այն: