Կանադայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց Երևանում հյուպատոսության բացման մասին, որը այցելուների համար բաց կլինի 2022 թ. դեկտեմբերի 15-ից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Սա Կանադայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում առանցքային ու կարևոր քայլ է:
Նշեմ նաև, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ծրագրվում է Հայաստանում բացել նաև Կանադայի դեսպանատուն»,- գրել է նա։