Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասն ամսում աճել է 14.5 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշները: Բարձր աճ է արձանագրվել՝ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ մոտ 66 տոկոս, արտահանումն աճել է 71, իսկ ներմուծումը՝ 63.5 տոկոսով:
Ծառայությունների ծավալն աճել է 28, շինարարության ծավալը՝ 14, առևտրի շրջանառությունը՝ 15.5, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 10 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է մոտ 9, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 3 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան