Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել այն փաստը, որ Իրանում կան հայկական դպրոցներ, սակայն չկան ադրբեջանական դպրոցներ։
«Ադրբեջանում 340 դպրոց կա, որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսերենով։ Հանրապետությունում գործում է նաև վրացական 10 դպրոց։ Վրաստանում ադրբեջանական 116 դպրոց կա։ Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայերեն, բայց չկան դպրոցներ, որտեղ դասերն ադրբեջաներենով են։ Ինչպե՞ս կարող է դա պատահել»,- ասել է Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։
Ալիևը հավելել է. «Մենք բարձրացնում ենք Իրանի դպրոցներում ադրբեջաներենով դասավանդման հարցը, քանի որ հակառակ դեպքում Իրանի ազերիները, որոնք խոսում են իրենց մայրենի լեզվով, կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում»։