Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ ընդունել է ADB-ի (Ասիական զարգացման բանկի) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
«Քննարկել ենք Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերն ու նախանշվել համագործակցության նոր հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Ասիական զարգացման բանկի կողմից մշակվող նոր ծրագրերը, որոնցում Հայաստանը նույնպես կարող է ներգրավված լինել: Եվգենի Ժուկով իր խոսքում նշել է, որ տպավորված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով։
Իմ կողմից ներկայացրել եմ տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, արդյունաբերական պարկերի կառուցման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, Հայաստանի ներդրումային հնարավորությունները։ Անդրադարձել եմ նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին»,- նշված է գրառման մեջ։