Թբիլիսիում Եվրամիության դեսպանը հայտնել է, որ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանին տրված 12 առաջարկի իրականացումը գնահատվելու է 2023 թ. գարնանը: Պավել Հերցինսկու խոսքով՝ Եվրահանձնաժողովի եզրակացությունը հրապարակվելու է միայն 2023 թ. հոկտեմբերին։
Դեսպանը, ինչպես շատ արևմտյան գործիչներ, կրկին խորհուրդ է տվել «ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և լսել նրանց դիտարկումները: