2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ունենք: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հոկտեմբերին գրանցվել է 696 հազար 445 աշխատատեղ: Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 հազար 623-ով ավելի աշխատատեղ ունենք»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց նաև, որ 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ 110 հազար 266 նոր աշխատատեղ է ստեղծվել:
Աշխատավարձերի ֆոնդում, Փաշինյանի խոսքով, ևս աճ է գրանցվել:
«2022 թվականի հոկտեմբերը 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ 34 միլիարդ դրամով կամ 24.6 տոկոսով ավել է»,- ասաց նա: