Կովկասի բնության հիմնադրամը, հաշվի առնելով եվրո-դրամ փոխարժեքի մեծ տատանումները, ինչի հետևանքով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող ՊՈԱԿ-ների մոտ առաջացել էր լուրջ ֆինանսական պակասորդ, տրամադրել է հավելյալ ֆինանսավորում՝ 184 հազար 500 եվրոյի չափով։
Նշված գումարից 103 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
CNF-ը կրկին վերահաստատում է, որ կարևորում է Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացումը։