Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մեկնել է Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ավելի վաղ Խովաևն այցելել էր Հայաստան: Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը հայտնել էր, որ սպասվում է Խովաևի այց Բաքու: