Էստոնիան պատրաստ է օգտագործել վետոյի իր իրավունքը Եվրամիությունում նավթի առավելագույն գնի սահմանման հարցում՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:
«Նավթի գների այս մակարդակը չափազանց բարձր է թվում»,- ասել է նախարարը։
Reuters գործակալության տվյալով՝ «Մեծ յոթնյակի» առաջարկած՝ բարելի դիմաց 65-70 դոլարին դեմ են Լեհաստանը, Էստոնիան և Լատվիան, որոնք կարծում են, որ դա չափազանց բարձր գին է, և Ռուսաստանը կշարունակի բարձր եկամուտ ստանալ:
Նավթի առավելագույն գնի սահմանման քննարկումներին արդրադարձել է նաև Մոսկվան: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նավթ ու գազ չի մատակարարի այն երկրներին, որոնք կմիանան այդ սահմանաչափերի ներդրմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության երկրների դեսպանները չեն համաձայնեցրել ընդհանուր դիրքորոշումը ռուսական նավթի գների առավելագույն սահմանաչափի վերաբերյալ, բանակցությունները կշարունակվեն: