Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ֆինլանդիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԵՄ-ում քրտնաջան աշխատում են Ռուսաստանի պատերազմելու կարողությունները թուլացնելու ուղղությամբ:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ շուտով Մեծ յոթնյակի և մյուս գործընկերների հետ կհաջողվի հաստատել ռուսական նավթի համաշխարհային գնի առավելագույն սահմանաչափ:
«Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Պուտինին»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը: