Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է իրենց տարածք ցամաքային ականներ տեղափոխելու համար. դա բացարձակ սուտ է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականները, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,- գրել է Մարուքյանը։