Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել Կառավարության առաջարկով: Օրակարգի հարցերը քննարկվել և ընդունվել են 24-ժամյա ընթացակարգով:
«Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքի փոփոխության նախագծի քննարկմանը ընդդիմադիրները մտահոգություն են հայտնել ԱԱԾ արխիվի նյութերի գաղտնազերծման կամ ոչնչացման հետ կապված:
Հիմնական զեկուցողը նշել է, որ օրենսդրական փաթեթը նոր բան չի նախատեսում, նպատակն է ներդաշնակեցնել գործող օրենսդրությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: