Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, բայց ես նաև ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց անկեղծ և դրական քննարկում: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման:
«Ես հույս ունեմ, որ կկարողանանք լրամշակել և գալ ընդհանուր հայտարարի, բայց, ընդհանուր առմամբ, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՊԿ հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, էլի մեր չստորագրելու պատճառով, բայց ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ համարում. և դրական եմ համարում նաև ՌԴ-ի հետ երկկողմ ձևաչափով բանակցությունները և հույս ունեմ, որ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»,- ասաց վարչապետը: