Իրավիճակն ուկրաինական հակամարտության շուրջ անորոշ է՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ եթե նման պայմաններում խաղադրույք կատարվի «ռազմական բաղադրիչի» վրա, ապա հակամարտությունն Ուկրաինայում կարող է տասնամյակներ ձգվել:
Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը վաղ թե ուշ ավարտվելու է բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում գրանցված հաջողությունների ֆոնին:
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության հաջողությունը կասկածից վեր է: