Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհրդակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ շարունակվում են, առաջընթաց կա՝ CNN-ին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրենը։
«Սա իսկական պատերազմ է, և պաշտպանական գոտին, որը ես առաջարկում եմ ստեղծել, գտնվում է հենց առաջնագծում, հակառակորդների շփման գծում։ Կարծում եմ՝ մենք առաջ ենք շարժվում»,- նշել է Ռաֆայել Գրոսին։
Նրա խոսքով՝ միջուկային վթարից խուսափելու համար կազմակերպությունը «չի կարող շարունակել հույս դնել բախտի վրա»: Գրոսին նաև նշել է, որ շատ դժվար է որոշել, թե որ կողմն է հարվածներ հասցնում ատոմակայանին, բայց կազմակերպության խնդիրն է ապահովել նրա անվտանգությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն հայտարարել էր, որ «Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը անխոհեմ և դատապարտելի արարք է»: