Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ նամակ է հղել Նիդերլանդների խորհրդարանին՝ ի պատասխան ավելի վաղ պատգամավորների ներկայացրած հարցապնդումների։
Նամակում ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հոկտեմբերի 2-ի թվիթերյան իր գրառման մեջ բողոք էր հայտնել տեսանյութի առնչությամբ, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։
Արտգործնախարարը նշել է, որ Նիդերլանդները միջազգային գործընկերների հետ ուշադիր հետևելու է հետաքննությանը։ «Դրա արդյունքները պետք է հրապարակվեն, իսկ ենթադրյալ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է նամակում: