Նոյեմբերի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիկ գործողությունների վերաբերյալ: