Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով, Կառավարության որոշմամբ, 531 մլն 29 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի 21՝ Գյումրի քաղաքի՝ 3 և գյուղական 18 դպրոցի շենքային պայմանների բարելավման համար։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Կիրականացվեն տանիքների, դռների, պատուհանների, սանհանգույցների նորոգման, ներքին հարդարման, բարեկարգման աշխատանքներ։ Շինաշխատանքները կիրականացվեն մինչև տարեվերջ։
-
«Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
-
«Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
-
«Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարան» ՊՈԱԿ
-
«Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
-
«Կրաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
-
«Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Քեթիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Ջրառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
-
«Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Ձորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Արփենիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Ցողամարգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Գոգհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Զարիշատի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
-
«Ալվարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Հողմիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Գտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
-
«Բանդիվանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ