Վահան Քերոբյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Սվերդլովսկի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության և գործարար կապերի ամրապնդման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ ագրովերամշակման, շինարարության, էներգետիկայի, անտառաշինության, բժշկական սարքաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։