Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ,
միայն համայնքի կողմից թույլատրված վայրերում: Այս մասին Ֆեյսբուքում գրել է օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվեն բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:
Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն և այլն):
«Շուրջ երկու տարի առաջ Տիգրան Ավինյանի հետ մշակած օրենքի նախագիծը, արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ:
Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում
ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն (Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ):
Հ. Գ. Օրենքի նախագիծը խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023 թ. հունիսից»,- գրել է Գաբրիելյանը: