ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. անհատ ձեռնարկատեր Աննա Ալեքսանյանին պատկանող օբյեկտում (Երևան, Սևանի փողոց) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝
-
սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումները,
-
կառույցն ապահովված չէ տաք ջրով, անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
-
հատակը, պատերն ու առաստաղը չունեն հարթ-նորոգ մակերես, պատուհանը չունի միջատապաշտպան ցանց,
-
հումքի պատրաստման սեղանների մակերևույթները հարթ չեն և չեն պահվում նորոգ վիճակում,
-
սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
-
ինչպես նաև՝ չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: