«Հայաստանի Հանրապետության և Սվերդլովսկի մարզի գործարարների միջև գործընկերության զարգացում» խորագրով բիզնես-համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունը` Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորությամբ, հանդիպել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ:
Հյուրերը հայկական կողմին են ներկայացրել այն ուղղությունները, որոնց շրջանակում հնարավոր է համագործակցության քայլեր ձեռնարկել՝ դեղագործություն, օրգանների փոխպատվաստում, մասնագետների վերապատրաստում, փորձի փոխանակման հնարավոր ուղիներ և այլն:
Կարևորելով առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը՝ Արտակ Ջումայանն ընդգծել է երկու երկրների միջև ոլորտային փոխշահավետ գործակցության զարգացման ուղղված հեռանկարներն ու առաջարկները: