ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին ադրբեջանական դիրքերից հայկական կողմին ուղղված կրակոցներին:
«ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների վրա։ Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց թե ի՛նչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը, այսօր կտեսնենք»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու արևելյան հատվածում։ Հայկական կողմից զոհեր չկան: Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայուն է: