Համաձայն ՀՀ Կառավարության 2022 թ. սեպտեմբերի 22-ի թիվ 1460-Լ որոշման՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման նպատակով, e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով, Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է 2022 թ. դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թ․օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,
զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով: