ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագիծը:
«Կազմակերպության կարևոր խնդիրներից մեկը մնում է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելը։ Այսօր նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է ՀԱԽ-ի որոշման նախագիծը` «Վարձկան» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին մշտական գործողության կարգավիճակ տալու մասին, որը ներկայացվել է ձեր հաստատմանը»,- ասել է Զասը։