Տնտեսական աճն արագացել է: Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8 %-ով:
-
Տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7 % էր, 2-րդում՝ 13%:
-
Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9 %-ով:
-
Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1 %-ով, արդյունաբերությունը՝ 11.1 %-ով:
-
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1 %-ով»: