Վրաստանն Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի հետ աշխատում է երկրի տարածքով Եվրոպա հեղուկ գազ մատակարարելու նախագծի շուրջ՝ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին:
Նախարարը նշել է, որ նախկինում ևս նման նախագիծ եղել է, սակայն աշխատանքները դարդարեցվել են։ Այժմ, երբ Եվրոպան հետաքրքրված է գազի այլընտրանքային աղբյուրներով, նախագիծը կրկին արդիական է։