Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկայումս իրականացնում են 14 համատեղ նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7,5 մլրդ դոլար՝ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները զարգանում են ոչ միայն պետությունների ղեկավարների մակարդակով, այլև տարածաշրջանների փոխգործակցության ձևաչափով։ Ադրբեջանում ստեղծվում են ավտոմոբիլային և երկաթուղային մեքենաշինության նախագծեր, բացվում է առաջին դեղագործական արտադրությունը՝ օգտագործելով ռուս գործընկերների տեխնոլոգիաները և փորձը»,- ասել է Վոլվաչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի շրջանները շահագրգռված են Ադրբեջանի հետ առանցքային ուղղություններով կապերի ընդլայնմամբ՝ արդյունաբերություն, տրանսպորտ, նավաշինություն, գյուղատնտեսություն և ներդրումներ։