Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումը, թե ռուսական կողմը չի կատարել 2019 թ. պայմանավորվածությամբ սիրիական շրջանները քրդական կազմավորումներից ազատելու պարտավորությունները:
«Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ որոշակի առանձնահատկություններ կան Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում, և այն մասով, թե ում պարտավորությունները չեն կատարվել Սոչիի հուշագրով։ Այդ առանձնահատկությունները, երբեմն նույնիսկ տարաձայնությունները, բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից»,- նշել է Կրեմլի խոսնակը:
Նրա խոսքով՝ Անկարայի հետ հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը թույլ է տալիս բաց և կառուցողական քննարկել այդ տարաձայնությունները։
«Մենք ըմբռնումով և հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի մտահոգություններին՝ կապված սեփական անվտանգության ապահովման հետ։ Մենք կարծում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է»,- ասել է Պեսկովը։