Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ընտանեկան բռնության, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ընտրությունների, հավաքների համար նյութապես շահագրգռելու և պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: