Արցախի Մարտակերտ քաղաքի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աջ թևի կապիտալ վերանորոգման աշխատանքներն ավարտման փուլում են։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:
Ներկայումս իրականացվում են ներքին հարդարման և ճակատային մասի արտաքին երեսպատման աշխատանքները։
Ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն «Կոմֆորտշին» ՍՊ ընկերությունն է։