Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Լուկաշենկոյի մասնակցությունը հաստատել են նախագահի մամուլի ծառայությունից:
Նշվում է նաև, որ նիստը տեղի կունենա նեղ և ընդլայնված ձևաչափերով։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները, ինչպես նաև փոխգործակցության հարցերը տարբեր ոլորտներում:
Հաշվի առնելով 2022-2023 թթ. ՀԱՊԿ-ում նախագահության փոխանցումը Բելառուսին՝ Լուկաշենկոն կընդգծի առաջնահերթ ուղղությունները, որոնց շուրջ այդ ժամանակահատվածում պետք է կենտրոնանան կազմակերպության համատեղ ջանքերը: