ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 15.02.2007 թ. թիվ 345-Ն որոշման 1.1 հավելվածի՝ տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգում պետք է իրականացնեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների տիրապետող, կազմակերպությունում սահմանված կարգով անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած և աշխատանքի անվտանգ ձևերին տիրապետած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչները։
Նշված պայմանը տեխնիկական արատորոշման (անսարքության տեղի որոշում) միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների տեխնոլոգիային ներկայացվող պահանջներից է։
Ուստի՝ Տեսչական մարմնի կողմից տեխնիկական զննության կայաններում ստուգումների և վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում համապատասխան հրահանգավորում չունեցող հսկիչների կողմից իրականացվող տեխնիկական զննման աշխատանքները դիտարկվելու են որպես առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու հիմքով խախտում, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4/3 մասով ենթակա է վարչական պատասխանատվության միջոցի կիրառման։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ապահովել Ձեր մասնագետի մասնակցությունը վերը նշված դասընթացներին։