Ուկրաինայի նախագահը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում։ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել պահպանել սկզբունքային դիրքորոշում Ռուսաստանին հակազդելու հարցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումները որպես զենք է օգտագործում միլիոնավոր մարդկանց դեմ: Ուկրաինայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ «դա համարժեք է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը»:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Զելենսկին կոչ է արել հետևել Լիտվայի, Լատվիայի, էստոնիայի, Լեհաստանի և Չեխիայի խորհրդարանների օրինակին և ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն: Իր ելությում նա անդրադարձել է նաև Եվրամիության կողմից պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու անհրաժեշտությանը: