Գերմանիայում և Լիխտենշտայնի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այսօր հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար, դեսպան Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այդ մասին ասված է դեսպանի Ֆեյսբուքի էջում:
«Կողմերը քննարկեցին տարածաշրջանի քաղաքական, մարդասիրական և անվտանգային հարցեր»,- նշված է գրառման մեջ։