Հինգ տարում՝ 50 բժշկական կենտրոն. սա Կառավարության ծրագրային դրույթներից է:
Այս տարի կապիտալ նորոգվում, կառուցվում է 12 բուժկենտրոն: Մարտունու բուժհիմնարկում գործն ավարտական փուլ է մտել: Մարզի ամենախոշոր նորակառույց կենտրոնը հագեցած կլինի նորագույն սարքավորումներով, կսպասարկի 90 հազար քաղաքացու: