ԱՄՆ իշխանությունները դեմ են ցանկացած ռազմական գործողության, որը հանգեցնում է Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել են ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից՝ մեկնաբանելով թուրքական օդուժի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան Հասեկե նահանգում քրդական Ժողովրդավարական ուժերի մարտիկների պատրաստման ամերիկյան կենտրոններից մեկին հարվածելու վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը:
«Այդ գործողությունները սպառնում են մեր ընդհանուր նպատակներին, այդ թվում՝ Իսլամական պետության դեմ պայքարին, որպեսզի այդ կազմակերպությունն այլևս երբեք սպառնալիք չլինի տարածաշրջանի համար»,- նշված է Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնել էր, որ թուրքական անօդաչու սարքը թիրախավորել էր Հասեկեում քուրդ մարտիկների պատրաստման կենտրոնը, որտեղ աշխատում են ամերիկացի ռազմական հրահանգիչներ: