Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում նոյեմբերի 21-ին տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 268 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել՝ հայտնում են լրատվամիջոցները:
Զոհերից ու վիրավորներից շատերն աշակերտներ են։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ տարհանման կենտրոններ է տեղափոխվել ավելի քան 13 000 մարդ, որոնց տները խիստ տուժել են։
10 կմ խորությամբ տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չիանջուր քաղաքը, որի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 2,5 մլն մարդ: Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալությունը գրանցել է առնվազն 25 հետցնցում։