ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ոստիկանության կրթահամալիրում մասնակցել է ջրային պարեկային ծառայություն ստեղծելու, պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ ընտրելու և նրանց վերապատրաստելու թեմաներով քննարկմանը:
Փոխնախարար Սարգսյանը հայտնել է, որ ներկայումս քննարկման փուլում է ջրային պարեկային ծառայության ներդրման հարցը:
Փոխնախարարի նշմամբ՝ պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն:
Սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթները լինելու են Սևանա լճում պարեկության իրականացումը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։
Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև Հայաստանի ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում: