Ղազախստանում ավարտվել են արտահերթ նախագահական ընտրությունները, և, ըստ նախնական տվյալների, հաղթում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ձայների 81,31%-ով, գրում է РИА Новости-ն:
Այս տարի անցկացված սահմանադրական բարեփոխումներով Ղազախստանի նախագահի լիազորությունները սահմանափակվեցին։ Բացի այդ, պետության ղեկավարն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել միայն մեկ անգամ՝ յոթ տարի ժամկետով։
Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի, Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդական առաքելությունները, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատունը, հայտարարել են, որ արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում լավ էին կազմակերպված, անցել են բաց, արդար և թափանցիկ, խախտումներ չեն եղել:
Ընտրություններում հաղթանակի առիթով Տոկաևն արդեն շնորհավորանքներ է ստացել: Առաջին շնորհավորողներից էին Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: