Նոյեմբերի 14-21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1378 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 171 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ 39 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 16-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 6-ը՝ փակված, 7-ը անընթեռնելի, 1-ը՝ առանց համարանիշների։
Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 255, տեխնիկական զննություն չանցած՝ 565 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 42 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 904 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 81 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 31, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 117 անձ։ 14 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 2-ը՝ առանց համարանիշների, 107-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 495-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկվել 13 անձ։