Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հազվադեպ անձնական ճանապարհորդություն է կատարել: Հովվապետ ընտրվելուց հետո առաջին անգամ նա այցելել է հոր հայրենիքը՝ հյուսիսային Իտալիա՝ նշելու զարմիկի ծննդյան 90-ամյակը: Վերջինը Ֆրանցիսկոս Պապին ճանաչում է մանկուց և նրան անվանել է Ջորջիո:
Պապը հարազատներին հանդիպելու համար շաբաթ օրը ժամանել է Պորտակոմարո, որը գտնվում է Պիեմոնտի Աստի քաղաքից 10 կիլոմետր դեպի արևելք: Իսկ կիրակի նա պատարագ է մատուցել տեղի հավատացյալների համար։