ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության D66 կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ժան Հոկեմային:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների և օրակարգերի ընդլայնման հեռանկարները:
Սոնա Ղազարյանը հյուրին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հանգամանքներն ու դրա հետևանքները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդության կարևորությունը:
Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է բարեփոխումները մարդու իրավունքների ոլորտում:
Բարձր է գնահատվել ԵՄ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացում: